Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերականգնեք ձեր առողջությունը ծլեցրած ցորենի միջոցով

Ապրիլ 27,2017 13:00

Ցորենի հատիկները պարունակում են սպիտակուցներ, ճարպեր, ֆերմենտներ, ածխաջրեր, բջջանյութ, ինչպես նաեւ կալցիումի, կալիումի, մագնեզիումի, երկաթի, ցինկի, պղնձի, յոդի աղեր: Հնուց ի վեր հայտնի է նաեւ ծլեցրած ցորենի օգտակարությունը: Ծլեցրած ցորենով սնվելը միանշանակ օգտակար է բոլոր տարիքի, սեռի ու կառուցվածքի մարդկանց, նպաստում է երիտասարդացմանը եւ կանխում է ծերությունը: Առանձնացնելով մի քանի բուժական ազդեցություն, նշենք, որ այն կարգավորում եւ վերականգնում է օրգանիզմի կենսականորեն կարեւոր ֆունկցիաները, հավասարակշռում նյութափոխանակությունը, բարձրացնում իմունիտետը, վերացնում տարբեր ուռուցքներ, միոմաներ, մաքրում եւ առողջացնում արյունը:

Ազգությամբ ռուս բնաբույժ Գալինա Շատալովան առաջարկում է ծլեցրած ցորենով օրգանիզմը վերականգնող միջոց. 1 բաժակ ծլեցրած ցորեն, 2 ընկույզ, կես բաժակ գազարի հյութ, մաղադանոս, սամիթ:

Ծլեցրած ցորենը` ածիկը, լվանալ եւ թողնել մեկ օր, որպեսզի չորանա, հետո աղալ մսաղացով: Գազարի հյութը պատրաստել, ընկույզն ու կանաչին կտրատել եւ այդ բոլորը խառնել իրար: Սա նաեւ շատ օգտակար է երեխաների համար:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

26,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930