Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծնեբեկը վերացնում է հոգնածությունը, կարգավորում է սրտի աշխատանքը

Ապրիլ 27,2017 12:30

Շնորհիվ մեծ քանակությամբ ֆոլաթթվի, առավել եւս խորհուրդ է տրվում օգտագործել հղի կանանց

Ծնեբեկը համարվում է գարնան ամենաօգտակար բույսերից մեկը: Այն պարունակում է կալիում, կալցիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ, վիտամիններ` B1, B2, B9, C, E, A, PP: Շնորհիվ մեծ քանակությամբ ֆոլաթթվի (վիտամին B9), հղի կանանց առավել եւս խորհուրդ է տրվում օգտագործել ծնեբեկ: Խորհուրդ է տրվում նաեւ լյարդի, երիկամների հիվանդությունների, աղերի կուտակման ժամանակ օգտագործել: Իջեցնում է արյան բարձր ճնշումը, վերացնում է հոգնածությունը, կարգավորում է սրտի աշխատանքը:

Ժողովրդական բժշկության մեջ նրա թուրմը եւ արմատների եփուկը օգտագործում են որպես միզամուղ, միզապարկի բորբոքման, երիկամների եւ սրտի, աղերի կուտակման բուժման համար:

Ծնեբեկը հակացուցվում է ստամոքսի եւ 12-մատնյա աղիքի խոցի դեպքում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

26,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930