Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար միակ բրոնզե մեդալը նվաճած մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում վստահեցրեց, որ աշխարհի առաջնությունում հանդես է գալու ավելի բարդ վարժությունով եւ այնտեղ էլ պայքարելու է մեդալի համար:
Մարմնամարզիկը նշեց, որ դաստակի վնասվածքից արդեն ապաքինվում է եւ կարեւորեց այն, որ թե իր մարզումներից, թե մրցելույթներից գոհ են ինքը եւ հավաքականի մարզիչները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ