Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև է ներկայացրել Սենատի քննարկմանը։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է ԱՄՆ Կոնգրեսի կայքում։
Բանաձևին իրենց աջակցությունն են հայտնել սենատորներ Թեդ Քրուզը, Էդ Մարքին և Թոմ Յուդալը:
Փաստաթղթում նշվում է, որ, հաշվի առնելով 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրականցված Հայոց ցեղասպանությունը, «նախագահը պետք է ապահովի, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը արտացոլի մարդու իրավունքների, մարդկության դեմ հանցագործությունների, էթնիկ զտումների, Հայոց ցեղասպանության խնդիրների նկատմամբ համապատասխան ընկալում»։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ