Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին օրերին անցկացված հարցումներով Հանրապետականը կարող է հավակնել միայն երրորդ տեղին: Մինչդեռ այդ կուսակցությունը Աջափնյակում անկաշկանդ է: Հայտնի դեմքերը վստահեցնում են, որ Գագիկ Բեգլարյանը շատ կարճ ժամանակում խելքի է բերելու Երեւանը:
Քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանի քարոզարշավին անպակաս են երեխաները: Ծնողները տարօրինակ ոչինչ չեն տեսնում:
Քարոզարշավի այս օրը իշխանությունները «Վարդաշենի» մեկուսարանից ազատ են արձակում մարտի 1-ի գործով մեղադրվող Շանթ Հարությունյանին: Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարելիս Շանթը անմեղսունակ էր:
Հայ Ազգային Կոնգրեսի ավագանու ցուցակը գլխավորող Լեւոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավի այս օրն Ավանում է: Երկու օր առաջ այս համայնքում Կոնգրեսի երեք կնոջ վրա հարձակում էր տեղի ունեցել քարոզարշավ իրականացնելիս։
Կարդացեք նաև
Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո Ավան համայնքում Կոնգրեսի իրականացրած երթը խաղաղ ընթացք չի ունենում, երթին միջամտում են կարմիր բերետավորները:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: