Հերսոնիսսոսում այսօր կայացավ շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրը, որտեղ Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդես է գալիս 50-ից բարձր տարիքային խմբում:
Այսօր Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ 3:1 հաշվով պարտության մատնելով Անգլիայի առաջին թիմին: Հաղթանակ տարան արտաշես Մինասյանը եւ Սերգեյ Գալդունցը, իսկ Ռաֆայել Վահանյանն ու Կարեն Մովսիսյանը ոչ-ոքի արեցին:
Երեք տուրից հետո թիմային 6,0 (անհատական 10,5) միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Հայաստանի հավաքականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ