Իջեւանցի դպրոցականներն այս տարի տարբեր առարկաների հանրապետական օլիմպիադաներում հաջողությունների են հասել: Իջեւանի ավագ դպրոցի աշակերտներ Արման Բայրամյանը,Անի Մարգարյանը, Գոհար Մխիթարյանը եւ Էդիտա Օթարյանը օլիմպիադաներից վերադարձել են 1-3 րդ կարգի դիպլոմներով եւ գովասանագրերով:
Արման Բայրամյանը համակողմանի գիտելիքներ ունի, տարբեր տարիներին նա ֆիզիկայից 2-րդ կարգի դիպլոմի է արժանացել,3-րդ կարգի դիպլոմի՝ աշխարհագրությունից, 1-ին կարգի դիպլոմի՝ հայոց լեզվից: Նա 2016թ. դարձել է «Ամենախելացին« հեռուստախաղի հաղթող:
Այս տարի Անի Մարգարյանը առաջին կարգի դիպլոմ է ստացել լավագույն ստեղծագործական աշխատանքի համար, Գոհար Մխիթարյանը «հայոց լեզու եւ գրականություն» առարկայից 3-րդ կարգի դիպլոմի է արժանացել, Էդիտա Օթարյանը նույն առարկայից ՝ գովասանագիր:
Ապրիլի 26-ին Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ընդունելով եւ շնորհավորելով առարկայական օլիմպիադաներում հաջողության հասած դպրոցականներին, քաղաքապետարանի կողմից նրանց դրամական պարգեւներ է հանձնել:
Կարդացեք նաև
Վ. Ղալումյանը մաղթելով նոր հաջողություններ, նշել է,որ այսօր, առավել քան երբեւէ, մեր երկրին անհրաժեշտ է կիրթ, խելացի եւ ուժեղ սերունդ: Դպրոցականներն իրենց հանդեպ ցուցաբերած ուշադրության համար շնորհակալություն են հայտնել քաղաքապետին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ