«Ելքը» Երեւանի ավագանու ընտրությունների իր նախընտրական ծրագրում առաջարկում է Երեւանի քաղաքապետարանի ծառայողական մեքենաների թիվը 70 տոկոսով կրճատել, քաղաքապետարանի հաստիքացուցակն օպտիմալացնել:
«Առավոտը» ՀՀԿ ցուցակով առաջադրված ավագանու թեկնածու, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանին հարցրեց՝ դուք այդտեղ խնդիր չե՞ք տեսնում, ասում են, որ Ազգային ժողովին սպասարկող ծառայողական մեքենաների չափ մեքենաներ են սպասարկում քաղաքապետարանին՝ Մարտին Վարդազարյանը պատասխանեց.
«Իսկ քաղաքապետարանի ավտոկայանատեղին դուք տեսե՞լ եք: Ավտոպարկը շենքի հետեւի կողմն է, կարող եք գալ եւ հաշվել՝ քանի՞ մեքենա է այնտեղ կանգնած: Դա չափազանցված է: Ասում են՝ եթե ուզում ես քո ստին հավատան՝ շատ մեծ սուտ ասա: Որքան սուտը մեծ, այնքան ավելի հավատալի է: Եվ հետո ինչ եք կարծում՝ քաղաքապետը, բաժինների աշխատողները, որոնք շտապ պետք է ինչ-որ տեղ գնան, ինչ-որ հարցով զբաղվեն, նրանք պետք է տաքսի՞ բռնեն, կամ վազելո՞վ գնան»:
Մարտին Վարդազարյանը խորհուրդ տվեց մարդկանց՝ «Հանե՛ք սեւ ակնոցները: Ցանկացած երկրում, ցանկացած իշխանության դեմ միշտ գտնվում են ոչ հիմնավորված մեղադրանքներ: Ընդդիմախոսություն էլ պետք է լինի ոչ թե դեմ, այլ՝ հանուն: Ես հուսով եմ, որ այդ մշակույթը կձեւավորվի նույնպես: Դա սկսում է նրանից, որ ծխախոտի մնացորդը թեկուզ չգցեն մայթին»:
Կարդացեք նաև
ՀՀԿ-ի ցուցակում լինելով վարկաբեկվելու, Զարուհի Փոստանջյանի եւ Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումների մասին Մարտին Վարդազարյանի հետ մեր զրույցը կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Արդեն սկսում էի անհանգստանալ, թե ու՞ր է Բուլիկը, ինչու՞ Տարոնին կրծքով չի պաշտպանում… Ինչ վերաբերում է քաղաքապետարանի աշխատողներին, նրանք ովքեր օգտվում են պետական մեքենաներից, բոլորն էլ սեփականն ունեն ու կարող են դրանք օգտագործել, որոշակի խելամիտ փոխհատուցում ստանալով… Իհարկե կատարած ճանապարհավազքը պետք է հիմնավորված լինի: