Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանի քաղաքապետարանն ունի այնքան ծառայողական մեքենա, որքան Ազգային ժողովը». Ալեն Սիմոնյան

Ապրիլ 26,2017 22:11

«Ելքը» Երեւանի ավագանու ընտրությունների իր նախընտրական ծրագրում խոստանում է քաղաքապետարանի ծառայողական մեքենաների թիվը կրճատել 70 տոկոսով, ինչպես նաեւ հաստիքացուցակն օպտիմալացնել:

Մենք «Ելք» դաշինքի անդամ, ավագանու թեկնածու Ալեն Սիմոնյանին հարցրեցինք՝ ուսումնասիրություն արե՞լ եք, որքա՞ն ծառայողական մեքենա ունի քաղաքապետարանը եւ ինչքանո՞վ է ուռճացված հաստիքացուցակը:

Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այո, ուսումնասիրել ենք, եւ պատկերացրեք՝ Երեւանի քաղաքապետարանն ունի այնքան ծառայողական մեքենաներ, որքան Ազգային ժողովը: Երեւանի քաղաքապետարանն այդքան ծառայողական մեքենա ունի, հիմա դուք ասեք՝ ուռճացվա՞ծ է, թե՞ ուռճացված չէ, երբ մայրաքաղաքի ծառայողական ավտոմեքենաները համարժեք են հանրապետության խորհրդարանի մեքենաների քանակին»:

Նշենք, որ Ազգային ժողովի ծառայողական մեքենաները, որոնք շահագործվում են, 69-ն են, 11-ն էլ կա բալանսում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հարցում էր արել Դանիայի խորհրդարանին եւ պարզել, որ 5.7 մլն բնակչություն եւ 128 միլիարդանոց բյուջե ունեցող Դանիայի խորհրդարանն ունի ընդամենը 23 ծառայողական մեքենա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930