Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՊԾ-ն շարունակելու է վերահսկողությունն այնքան ժամանակ, քանի դեռ խնձորի ամբողջ խմբաքանակը չի հանվել շուկայից

Ապրիլ 26,2017 22:02

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այսօր շարունակել է դեռ ապրիլի 23-ին սկսված  շրջայցերը մայրաքաղաքի և մարզերի իրացման կետեր՝ ադրբեջանական ծագման խնձորը հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով:

Խնձորի խմբաքանակներ են հայտնաբերվել Երևանի «Նոր Զովք» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերում և մի շարք այլ խանութներում, Հակոբ Հակոբյան փողոցի Մերգելյանի շուկայի տարածքում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի պատկանող միրգ-բանջարեղենի բազմաթիվ իրացման կետերում: Հայտնաբերված խմբաքանակներն ամբողջությամբ ոչնչացվել են:

Ադրբեջանական ծագման խնձոր է հայտնաբերվել և ոչնչացվել  նաև հանրապետության մի քանի մարզերում, մասնավորապես Կոտայքի (3), Շիրակի (4), Տավուշի (3), Արմավիրի (2) և Գեղարքունիքի (1) մարզերի՝ ընդհանուր թվով 13 իրացման կետերում:

Ադրբեջանական խնձորի հայտնաբերման աշխատանքներին մեծապես նպաստել են սպառողների կողմից ՍԱՊԾ «Թեժ գծին» ուղղված զանգերը: Ծառայության կողմից հրապարակված հաղորդագրությունից հետո ստացվել է մոտ երկու տասնյակ ահազանգ Երևանից և մարզերից: Ծառայության օպերատիվ խումբն արձագանքել է բոլոր ահազանգերին, այցելել նշված հասցեներով և, հավաստիանալով, որ իրացվում է ադրբեջանական ծագման խնձոր, տեղում արգելել է վաճառքը և ոչնչացրել առկա ամբողջ խմբաքանակը: ՍԱՊԾ-ն ողջունում է սպառողների ակտիվ արձագանքը և կարևորում վերջիններիս հետևողականությունը դեպքերը բացահայտելու հարցում:

Ծառայությունը շարունակելու է շրջայցերն ու վերահսկողական գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացվել ադրբեջանական ծագման խնձորի ողջ խմբաքանակը: Այս գործընթացը պահանջում է պարբերական և հետևողական աշխատանք՝ բացառելու համար անբարեխիղճ տնտեսավարողների կողմից խմբաքանակները թաքցնելու փորձերը:

Կոչ ենք անում սպառողներին շարունակել հետևողական լինել և անմիջապես զանգահարել ՍԱՊԾ թեժ գծին՝ 010 206040 շուրջօրյա հեռախոսահամարով:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930