Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյանը պահանջում է իրեն արդարացնել, դիմել է Վերաքննիչ քրեական դատարան

Ապրիլ 26,2017 20:50

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր լսեց քաղաքացիական ակտիվիստ ու անազատության մեջ գտնվող Գեւորգ Սաֆարյանի բողոքի քննությունը: Ակտիվիստը պահանջում է բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ կայացնել արդարացման դատական ակտ:

Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման ոստիկանների նկատմամբ բռնություններ կատարելու մեղադրանքով:

Դատարանում Սաֆարյանի պաշտպան՝ փաստաբան Տիգրան Հայրապետյանն ընթերցեց բողոքի առաջին քսան էջը:

Ըստ փաստաբանի, Գեւորգ Սաֆարյանի գործով մեկ տարի տեւած դատաքննության ընթացքում բազմաթիվ խախտումներ բացահայտվեցին ոստիկանության ծառայողների հարցով «Բացահայտվեցին սուտ ցուցմունքներ, քննչական մարմնի անօրինություններ, այսինքն, այդ բոլորը հաստատում էին, որ Գեւորգ Սաֆարյանի մեղադրանքը շինծու է:

Առաջին ատյանի դատարանն ընդհանրապես չէր անդրադարձել մեր ոչ մի փաստարկի, բերել էինք հարյուր տարբեր հիմնավորումներ, առաջին ատյանի դատարանը այդ հարյուր հիմնավորումներից չորս հիմնավորում էր առանձնացրել ու գրել էր, որ անհիմն էին այդ հիմնավորումները՝ առանց պատճառաբանելու ինչու: Այսինքն, դատարանն իրեն նեղություն էլ չէր տվել նույնիսկ նշել, թե մենք ինչ ենք ասում, կամ ինչի մեր ասածը ճիշտ չէ, դատական ակտ չկար: Դատական ակտը պետք է պատճառաբանված լինի: Հիմա մեր բողոքն այն է, որ այդպիսի դատական ակտ չի կարող լինել, դա խայտառակություն է»:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 24-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930