Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը դիմում է կառավարությանն՝ իրեն լիազորություն տալու համար

Ապրիլ 26,2017 19:30

Կառավարության ապրիլի 27-ի նիստի օրակարգում ընդգրկված է Տարոն Մարգարյանի ներկայացրած նախագիծը, որի համաձայն քաղաքապետը դիմում է կառավարությանն իրեն լիազորություն տալ: Ըստ նախագծի, քաղաքապետը դիմել է, որպեսզի նա Հայաստանի Հանրապետության անունից «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի հետ պայմանագրեր կնքի, որոնք սահմանում են Երեւանի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության եւ ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը:

Որոշումը վերաբերում է «Հին Երեւան»-ին: Ըստ նախագծի, նշված օտարվող տարածքների  ձեռքբերող էր հանդիսանում «Ի ԷՄ ՍԻ» -ն, օտարվող տարածքների սեփականատերերի եւ այլ գույքային իրավունք ունեցողների հետ տարվել են բանակցություններ, եւ, ընկերությունը ներկայումս իր տրամադրության տակ որպես սեփականություն ունի Երեւան քաղաքի տարբեր թաղամասերում կառուցված բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարաններ, ինչպես նաեւ տարածքում մասամբ կատարվել է օտարման գործընթաց, հաշվի առնելով «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի դիմումը, առաջարկվում է լիազորել Երեւանի քաղաքապետին նշված ընկերության հետ կնքել նոր պայմանագրեր:

Այս նախագծից ակնկալվող արդյունքն էլ այն կլինի, ինչպես վստահեցնում է քաղաքապետը, պայմանագրերի կնքումից հետո հնարավոր կլինի նշված տարածքի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ եւ ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը.« Մասնավոր ներդրումների հաշվին Գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով սահմանափակվող տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երեւան» պատմաճարտարապետական միջավայրը եւ հնարավորություն կստեղծվի կորցված եւ քանդված պատմության եւ մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր:

Թաղամասը վերակառուցելու նպատակը պատմական կառուցապատված տարածքների կիրառական-գեղագիտական բարելավումն է, կանոնավոր կառուցապատմամբ, հատուկ փակ գոտու սահմանումը և ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ: Ճարտարապետական նախագծի մտահղացման նպատակն է` վերստեղծել այն միջավայրը, որով կարդիականացվի տարածքը, կամրացվեն կիրառական ենթակառուցվածքները, միաժամանակ կմեծանա տարածքի առեւտրային եւ մշակութային նշանակությունը: Պատմական կառույցների հիմնական ֆոնդում 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի շինություններն են»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930