Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ. ՀՀ-ում ադրբեջանական ապրանքների վաճառքը չի արգելվում

Ապրիլ 26,2017 18:00

Մայրաքաղաքի տարբեր շուկաներում ադրբեջանական խնձորների վաճառքի շուրջ կրքերը չեն հանդարտվում:

Սննդի անվտանգության պետական ծառայության վստահեցմամբ՝ ծառայության տեսուչները շրջայց են կատարում շուկաներում եւ ադրբեջանական ծագման խնձորներ վաճառողներին հորդորում են հավաքել եւ ոչնչացնել դրանք: Ծառայությունն արգելում է ադրբեջանական խնձորի վաճառքը, քանի որ այն ՍԱՊԾ-ն փորձաքննության չի ենթարկել, եւ հետեւաբար այն մաքսազերծված չէ:

Պետական եկամուտների կոմիտեն էլ հայտարարություն է տարածել, ըստ դրա՝ «Խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ: ՀՀ օրենսդրությամբ հանրապետության տարածք անձնական օգտագործման համար թույլատրված քանակով (մինչեւ 50 կգ) խնձորի եւ այլ պտուղ-բանջարեղենի ներկրումն անգամ իրականացվում է խիստ հսկողության տակ: ՊԵԿ-ը նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով»:

Դատելով, ՍԱՊԾ-ի եւ սննդային անվտանգության փորձագետի շրջայցերի ժամանակ հայտնաբերած ադրբեջանական խնձորների վաճառքի կետերից, ակնհայտ է, որ ոչ թե թույլատրելի քանակի՝ 50 կգ է ներկրվել, այլ՝ մեծ ծավալների:

Հանրության շրջանում այս խնձորների նկատմամբ վերաբերմունքը տարբեր է. մասնավորապես ֆեյսբուք սոցիալական ցանցում կարծիքներ են շրջանառվում, թե՝ հակառակորդ երկրի ապրանքը մեր երկրում չպետք է վաճառվի, ոմանք էլ այդ խնձորների որակի անվտանգությունն են կասկածի տակ դնում: ՍԱՊԾ-ն առայժմ փորձաքննության չի ենթարկել դրանց որակը:

Ոմանք էլ հեգնում են, նշելով, որ հայկական շուկայում թուրքական ապրանքները լիուլի են, ինչո՞ւ ադրբեջանական չպետք է լինի, եւ նույնիսկ ծաղրում են՝ այն մարդկանց, որոնք ադրբեջանական խնձորների որակի անվտանգությունը կասկածի տակ են առնում:

Իրականում, անհանգստությունը եւ անվտանգությունն է, քանի որ այս գյուղմթերքը փորձաքննության ենթարկված չէ, եւ 2-րդ՝ եթե ՍՊԱԾ-ն արգելում է դրանց վաճառքը, ուրեմն դրանք անօրինական ճանապարհով են ներմուծվել:

Ի վերջո, ադրբեջանական ապրանք թույլատրվո՞ւմ է Հայաստանի Հանրապետությունում վաճառել, մեր այս հարցին ի պատասխան, ՊԵԿ մամուլի քարտուղարն ասաց՝ «Որեւէ երկրի ծագման ապրանքի վաճառքի արգելք Հայաստանում չկա»: Ճշտող հարցին՝ այսինքն՝ նաեւ ադրբեջանական ապրանքը ցանկացած մեկը կարո՞ղ է օրինական ճանապարհով ներմուծել եւ իրացնել, մամուլի քարտուղարը պատասխանեց՝ «Եթե արգելք չկա, ապա՝ այո»:

Այսինքն՝ ՊԵԿ-ի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները դեռ պարզ չեն, մամուլի քարտուղարն ասաց, որ երբ տեղեկություններ լինեն՝ կհրապարակեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Հայկական կոնյակի ներկրման համար Ադրբեջանում վայնասուն են բարձրացնում, իսկ Դուք հեքիաթներ եք պատմում..նպաստելով նրանց տնտեսության զարգացմանը ու չխորանալով անվտանգության ապահովման հարցերում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930