Ապրիլի 25-ի երեկոյան ադրբեջանական գնդակոծությունից Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում էական վնասներ չկան: Բաղանիսից հայտնեցին, որ ադրբեջանական գնդակներից մեկը խոցել է Բաղանիսի բնակիչ Արմենակ Ալավերդյանի ծառը, մեկ այլ գնդակ մտել է Արարատ Հարությունյանի առանձնատան երկրորդ հարկ եւ այլն:
Ապրիլի 26-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները եղել են Բաղանիսում, ծանոթացել գնդակոծության հետեւանքներին, զրուցել ապրիլի 25-ին Բաղանիսի սահմանամերձ տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական գնդակոծությունից թաքնված Անուշ Ավագյանի հետ:
Բաղանիսից հայտնեցին, որ այժմ Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը երթեւեկության համար բաց է, սակայն վարորդների մի մասը գերադասում է երթեւեկել համեմատաբար ապահով, սահմանագոտին շրջանցող ճանապարհով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ