Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երգի մրցույթի ժյուրիի նախագահ. «Հենց սկզբից ասացի, որ չեն հնչելու անճաշակ երգեր»

Ապրիլ 26,2017 17:38

Արդեն 2-րդ տարին է, ինչ Հայաստանում անցկացվում է Step by step մրցույթը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց ժյուրիի նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը, Step by step-ը երգի մրցույթ է, որին մասնակցում են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ երգիչներ:

«Իմիջիայլոց, մենք մրցույթից հետո երեխաներին չենք թողնում իրենց ճանապարհի կեսին եւ հետեւում ենք մինչեւ վերջ նրանց ստեղծագործական ուղուն, ուղղորդում մեր խորհուրդներով, ոգեւորում, շեշտելով, որ մեզ մոտ չկան հաղթողներ եւ պարտվողներ»,-հայտնեց ժյուրիի նախագահը:

Նա տեղեկացրեց, որ մի քանի փուլով անցկացված մրցույթի գալահամերգին են մոտենում, եւ իրենք երգիչների մեջ բավականին աճ են նկատել:

«Իրենց մոտ ճաշակ է ձեւավորվում, եւ ես որպես նախագահ, հենց սկզբից նրանց ասել եմ, որ ցածրորակ եւ վատ որակի երգեր չեն երգվելու, հակառակ պարագայում մասնակիցը դուրս կմնա մրցույթից: Եվ երեխաները պատրաստեցին այնպիսի երգացանկ, որտեղ ցածրորակ երաժշտությունը բացակայում էր»,- հավելեց մեր զրուցակիցը:

Նաեւ հիշեցրեց, որ մրցույթի առաջին փուլում մասնակիցներն ազատ էին երգի ընտրության մեջ, կարող էին նաեւ համաշխարհային հիթեր հնչեցնել, մյուս փուլը նվիրված էր հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին, ժողովրդական ու հայրենասիրական երգերին:

Նարինե Զարիֆյանի համոզմամբ, այս տարվա մրցույթի մասնակիցներն անհամեմատ ուժեղ են նախորդ տարվա մասնակիցներից. «Նրանց մեջ պատրաստի արտիստներ կան, որ կարող են զարդարել ցանկացած բեմ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՚ https://aad.am կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930