Լրահոս
Օրվա լրահոսը

 ՆՓԱԿ՝ «Հակասություններից» մինչև արվեստի բաց հարթակ

Ապրիլ 26,2017 17:00

Ապրիլի 25-ին ՆՓԱԿ-ում բացվեց «Հակասություններ. ՆՓԱԿ-ը 1996 թվականին» ցուցահանդեսը:

Ամենամյա Արվեստի փառատոնի բացումն այս տարի ՆՓԱԿ-ն ազդարարեց իր անցած ճանապարհի վերանայմամբ ու հետազոտությամբ: Թեպետ կենտրոնի հիմնադրման տարեթիվ համարվում է 1996 թվականը, այնուամենայնիվ այն արվեստի ոլորտում իր գործունեությունը սկսել է դեռևս 1992-ից՝ տարատեսակ խմբակային ցուցադրությունների միջոցով: Սրանք այն տարիներն էին, երբ Հայաստանի անկախացմանը զուգահեռ ժամանակակից արվեստի ոլորտում խմորվում էին արվեստի վերաձևակերպման, նոր հաստատությունների հիմնման խնդիրները: Նորարար փորձառական արվեստի կենտրոնը ևս անմասն չմնաց այս խմորումներից, ավելին՝ դրանք շարունակվեցին, նույնիսկ, հիմնադրումից մի քանի տարի անց. արվեստագետների պարբերաբար փոփոխվող կազմ ու մոտեցումների վերաձևակերպում:

Հաղթահարելով այս ամենը ՆՓԱԿ-ն այսօր ունի իր՝ արդեն հաստատված մոտեցումները: Այժմ այն բնորոշվում է որպես ամեն մեկի համար տեղ ունեցող մի չեզոք, բաց հարթակ, ինչը չի ենթադրում լարումներ և մեծ իմաստով նաև դիրքավորում:
Ցուցադրությունը ներկայացնում է կենտրոնի պատմությունը՝ իր ճանապարհին ունեցած առավել հիշարժան իրադարձությունների միջոցով. «Work in Progress/Գործընթաց» ցուցահանդես, դրա շուրջ Ար հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը, NՓԱԿ թերթ, «Հետոն», «Да, да, սակայն art» և մի շարք այլ ցուցահանդեսներ: Ինչպես նաև 2008-ին Արա Հովսեփյանի ու Գագիկ Չարչյանի կողմից նախաձեռնած արվեստային «արարքը», որ վերջիններս անվանեցին «մշակութային պլենեռ». հենց ցուցահանդեսի բացման ժամանակ արվեստագետները սկսում են նկարել ներկայացված ցուցադրանքը:

Լառա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930