Ստավրոպոլի օդանավակայանում անհայտ անձինք ոստիկանների աչքի առաջ հարձակում են գործել հայտնի բլոգեր Իլյա Վարլամովի վրա: Այս մասին տեղեկացրել է Վարլամովն իր բլոգում:
https://www.youtube.com/watch?v=kxR1CmwDqhE
«Դուրս եկա օդանավակայանից, կանգնած էի ինչ-որ երեխաների կողքին: Ես ընդհանրապես չհասկացա՝ ինչ տեղի ունեցավ: Անմիջապես հարձակվեցին, աչքերիս մեջ «զելյոնկա», յոդ ու էլի ինչ-որ անհասկանալի բաներ լցրեցին, ինչ-որ հեղուկներ էին, տորթերով էին հարվածում: Ինչ ունեին զինանոցում՝ նետում էին վրաս, բայց ես առանձնապես ոչինչ չէի տեսնում, քանի որ աչքերս փակ էր»:
Կարդացեք նաև
Վարլամովը նշել է, որ հարձակվողները ոչինչ չեն ասել, նրանցից մեկը միայն բղավել է՝ «կորի՛ր քո Ամերիկան», հետո փախուստի են դիմել:
https://www.youtube.com/watch?v=vvUc4KtQEq4
Բլոգերն իր գրառման մեջ նշել է, որ պատրաստվում է բողոք ներկայացնել ոստիկանություն, քանի որ իր ամբողջ տեխնիկան փչացել է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ