Երևանի ավագանու գումարած հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հավանություն է տվել մայրաքաղաքի Ս. Կապուտիկյան փողոցի հ. 1 հասցեում ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի գրող, հրապարակախոս Սիլվա Կապուտիկյանի և ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Շիրազի հիշատակը հավերժացնող հուշատախտակները տեղադրելու մասին որոշման նախագծին:
Ավագանու մեկ այլ որոշմամբ Բուզանդի փողոց հ. 30 հասցեում կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:
Երևանի ավագանին հավանություն է տվել նաև պրոֆեսոր Մանուկ Մալխասյանի հուշատախտակը մայրաքաղաքում տեղադրելու մասին որոշման նախագծին:
Նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են ավագանու հավանությանը: Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 30-ին:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն