Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դիլիջանի ազգային պարկի փոխտնօրենն իր հասցեին մեղադրանքը անհեթեթ է համարում

Ապրիլ 26,2017 15:45

Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն Սահակ Մուրադյանն ասել է, թե ինքը արձակուրդից վերադառնալուց հետո հանձնում-ընդունում է կատարելու, քանի որ պարկի տարածքում մեծ թվով ծառահատումներ են կատարվել: Մի քանի անգամ զանգահարեցինք Սահակ Մուրադյանին , սակայն նրա բջջային հեռախոսահամարն անհասանելի էր:

Զանգահարեցինք ազգային պարկի փոխտնօրեն Վաղինակ Վասիլյանին: Նա ասաց, որ շուրջ 4 ամիս է, ինչ ինքը Դիլիջանի ազգային պարկում փոխտնօրեն է, երկրորդ ամիսն է, ինչ Ս. Մուրադյանն արձակուրդի մեջ է, իսկ ինքը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է: Նրա խոսքերով՝ Սահակ Մուրադյանը արձակուրդից կվերադառնա վաղը՝ ապրիլի 27-ին:

Երեւանի բնակիչ, անկուսակցական Վ. Վասիլյանին հարցրինք, թե Դիլիջանի ազգային պարկում վերջերս հայտնաբերված մեծածավալ ծառահատումներն իր՝ որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար աշխատելու ժամանակաշրջանո՞ւմ են կատարվել: Նա ի պատասխան հարցրեց՝ նման պնդումները կարո՞ղ են տրամաբանական լինել, դրանք անհեթեթ են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930