Հայաստանը փոքր տարածքով երկիր է՝ շրջապատված ոչ բարյացակամ հարևաններով, և շատ զգույշ պետք է վերաբերվել այստեղ ներկրվող ապրանքներին. «Տարիներ առաջ ներկրված ձվի մեջ ալդրին հայտնաբերեցինք և մի քանի ֆուռ հետ տվեցինք։ Եթե մի մարդ այդպիսի ձու օգտագործեր, կթունավորվեր», ֊ասում է Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։
Նա զգոնության կոչ է անում հատկապես մաքսային ծառայություններին՝ հայտնաբերելու համար անորակ մթերքը։ Տիկին Հակոբյանը վստահեցնում է՝ շուկայում այսօր էլ անորակ մթերք առկա է. «Ցայտուն օրինակ է լոլիկը, որին երբ ձեռք ես տալիս, այն բավականին պինդ է։ Սա նշանակում է, որ այն գենետիկորեն ձևափոխված է»։
Թուրքական լոլիկը կարմիր է, իսկ հայկականը՝ վարդագույն։ Ըստ Մելիտա Հակոբյանի՝ թուրքերն օգտագործում են գունավորող նյութեր, դա պետք է հաշվի առնեն ինչպես պետական մարմինները, որոնք զբաղվում են սննդի անվտանգության խնդիրներով, այնպես էլ քաղաքացիները, ովքեր սպառում են։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ