Լրահոս
Օրվա լրահոսը

Անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ են տրամադրվել մի շարք կազմակերպությունների

Ապրիլ 26,2017 15:19

Երևան քաղաքի ավագանին հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկել և հաստատել է Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Հանրապետության փողոցի հ.32 հասցեում գտնվող 130.9քմ մակերեսով տարածքը մինչև 2020թ. հունիսի 30-ը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հուշարձանների և պատմական վայրերի պահպանության միջազգային խորհրդի Հայաստանի ազգային հանձնաժողով» /ԻԿՈՄՈՍ/Հայաստան/, «Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնություն» և «Վասպուրական» հայրենակցական» հասարակական կազմակերպություններին:

Նշվել է, որ տվյալ տարածքը ավագանու դեռևս 2014 թվականի համապատասխան որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով 3 տարի ժամկետով արդեն տրամադրվել էր նշված կազմակերպություններին:

Ավագանու այլ որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ են տրամադրվել նաև «Նորաստղ» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ-ին և հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությունն ապահովող «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությանը:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930