Լրահոս
Օրվա լրահոսը

Թալեաթ բեյ. Հայերը կեղտոտ ու զզվելի ազգ են. aliq.ge

Ապրիլ 26,2017 15:16

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 10-րդ հատվածը: Այս մասում տեղ են գտել «Վրաստան», «Ժողովրդական թերթիկ» եւ «Հայրենիք» վրացալեզու թերթերում, 1915 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները:

Վրաստան 1915/08/18 #71

Թալեաթ Բեյի լավատեսությունը
Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարը «Բեռլիներ թագեբլատ»-ի թղթակցին ասել է. «Մեր ռազմական և քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ բուլղարա-օսմանական համաձայնությունը տեղի ունեցած ամենալավ իրողությունն է»:
Նախարարը հրաժարվել է Ռումինիայի վերաբերյալ տեղեկություններ հայտնել, իսկ հայերի մասին Թալեաթ Բեյն ասել է. «Հայ հեղափոխականների հետապնդման մեջ որևէ զանցանք չկա, պարզապես ակտիվ ենք գործում: Հայերի կողմից լքված տարածքները կբնակեցնենք օսմանցիներով»:

Վրաստան 1915/10/23 #124

Հայկական հարցին բավականին կոշտ են վերաբերում ինչպես Օսմանյան կայսրությունում, այնպես էլ Գերմանիայում: Ահա, օրինակ ինչ է երգում Թալեաթ բեյը. «Կփորձեմ 40 տարով գոնե ջնջել հայերի բարեփոխումների մասին հարցը… Հայերը կեղտոտ և զզվելի ազգ են: Նրանց ոչնչացմամբ որևէ մեկը որևէ բան չի կորցնի»: Այս մասին գրում են նույնիսկ գերմանական  ազատական թերթերը: «Հայկական հարցը անգլիացիների կողմից չափազանցված է, արհեստական ստեղծված, որպեսզի խառնվեն Օսմանյան կայսրության ներքին գործերին: Անգլիայի փողը և Անգլիայի կողմից հրահրումից իրենք օգուտ են ստանում այն, որ հայ ազգը կնստի մեղադրյալի աթոռին և դարի դավաճանի անուն կկրի: Բնական է, որ նման պայմաններում օսմանցիները պիտի լինեն հայերի թշնամիները: Այդ պատճառով, չենք էլ զարմացել, որ ասում են թե Անատոլիայի անկիրթ ժողովուրդը և մոլեռանդ հոգևորականները հայերին կոտորում են»:

 

Նյութի մանրամասները կարդացեք aliq.geի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Ի՞նչ կապ ունի ձեր դրած մազոխիստական վերնագիրը տպագրված հատվածի հետ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930