Երեկ Սահմանադրական դատարանում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի շտաբի պետ Լեւոն Զուրաբյանը ցուցամատը տնկեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի վրա եւ նրան ընտրակեղծարար անվանեց:
Aravot.am-ն այս առնչությամբ Տիգրան Մուկուչյանին հարցրեց՝ ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ իրենց դիմումի վերաբերյալ իր տեսակետն արդեն պատասխան է դրան. «Պատասխանը միշտ համարում եք, որ պետք է իջնել նույն մակարդակին, որպեսզի պատասխա՞ն ներկայացվի: Մի՞թե սա պատասխան չի այդ ամենին»:
Մեր դիտարկմանը, որ հրապարակային մատը տնկեց ձեր վրա եւ ձեզ ընտրակեղծարար անվանեց, ասաց, որ մնում էր դուք իրեն նկատողություն անեք, դուք ոչինչ չունե՞ք ասելու՝ Տիգրան Մուկուչյանը արձագանքեց. «Երբ առկա է խորը հիասթափություն, սկսում են տեղի տալ էմոցիաները: Ես ընդամենը այդպես եմ վերաբերում»:
Մեր դիտարկմանը, որ ամեն ընտրություններից հետո հասարակության մոտ կասկած է առաջանում, սոցցանցերում նաեւ աղմուկ է բարձրանում, որ ԿԸՀ-ն նկարում է, դուք նկարիչ եք՝ ինչո՞ւ են դեռ կասկածում՝ նա պատասխանեց. «Թե ով է կեղծարար՝ այս դատավարության ամփոփմանը պարզ կլինի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ