ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր բավարարեց «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի` գլխավոր դատախազի անգործության դեմ բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի վճիռը:
Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրեց, որ խախտվել են Կարո Եղնուկյանի իրավունքներն ու ազատությունները:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը դիմել էր գլխավոր դատախազին՝ խափանման միջոցը վերացնելու կամ այլ խափանման միջոցով փոխարինելու պահանջով: Գլխավոր դատախազը այդ միջնորդությունը մակագրել էր հսկող դատախազին, վերջինս էլ գտել էր, որ բողոքը քննելու կարիք չկա, քանի որ նմանատիպ բողոք ներկայացրել էին 8 ամիս առաջ: Այսօրվա դատական նիստին Կարո Եղնուկյանը չէր ներկայացել, Վերաքննիչ դատարան էր եկել միայն նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Մանրամասներն ավելի ուշ
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Դատախազը մերժած էր քննել մեղադրեալի բողոքը:
Այս վճիռը հրահանգում է դատախազին՝ քննել այդ բողոքը:
Ըստ էութեան, ըստ խորքի,
ոչ մի բան չկա այստեղ:
Այսինքն՝ այժմ պէտք է որ դատախազը քննի բողոքը,
դատարանին առջեւ պատասխանէ բողոքին,
եւ ապա դատարանը որոշում առնէ բողոքին մասին:
Դեռ եթէ մինչ այդ Վճռաբեկ Դատարան չերթայ այս վիճաբանութիւնը…