Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25-ամյակի և ՀԱՊԿ կանոնադրության ընդունման 15-ամյակի կապակցությամբ ՀՀ-ում ՀԱՊԿ Ինստիտուտը սույն թվականի ապրիլի 22-ին Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը նվիրել է 10 բայդարկա և կանոէ: Միջոցառումը տեղի է ունեցել «Երիտասարդ սերնդի մարզական ոգու զարգացում և ամրապնդում» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի կարևորագույն նպատակն է խթանել սպորտի և ֆիզիկական դաստիարակության մասսայականացումը, որպես առողջ ապրելակերպի հիմնական գրավական։
Որպես միջոցառման հովանավոր հանդես է եկել ռուս գործարար Ալեքսանդր Ռիբակովը, ով, կարևորելով ՀՀ-ում օլիմպիական մարզաձևերի զարգացումը, առաջարկեց վերը նշված ծրագրի շրջանակներում երիտասարդ սերնդին բայդարկա և կանոէ է նվիրաբերել։
Միջոցառմանը մասնակից են եղել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանները, ովքեր ողջունեցին տվյալ գաղափարը և հորդորեցին վարել առողջ ապրելակերպ։
ՀԱՊԿ