Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման դիմում երբեւէ ներկայացված չի եղել Սահմանադրական դատարան». Մուկուչյանը՝ ՀԱԿ-ՀԺԿ-ի դիմումի մասին

Ապրիլ 26,2017 14:15

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր Սահմանադրական դատարանում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումի վերաբերյալ իր ելույթում անկեղծ զարմանք հայտնեց, որ ինչու են դիտորդները այդպիսի տեղեկություններ, դժգոհություններ ներկայացրել, իրենք դիտորդներին սուրճ են տվել, անգամ մեքենայով ճանապարհել են:

Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում այս մասին հիշատակմանն ի պատասխան ծիծաղեց՝ ասելով, որ Մուկուչյանի ասածը սա էր՝ այդքան լավ ենք նայել, կաշառել ենք, ո՞նց են էդքանից հետո բողոքել:

Մենք Տիգրան Մուկուչյանին հարցրեցինք՝ ՀԱԿ-ՀԺԿ-ի դիմումը անվանեցիք հիմնազուրկ, իրավազուրկ, իրավական գնահատականներից հեռու, եթե այս դիմումը համեմատենք նախորդ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների հետ, որոնք ներկայացվել են ՍԴ, իսկապե՞ս այդքան թույլ դիմում է եւ որեւէ հիմնավորում, փաստ չտեսաք: Նա պատասխանեց. «Նախ, չէի ցանկանա համեմատել որեւէ այլ դիմումի հետ: Կարող եմ փաստել սոսկ մեկ բան՝ թե՛ իրավական տեսանկյունից է զուրկ, թե՛ ապացույցների տեսանկյունից որեւէ պատշաճ ապացույց չունեցող դիմում է սա: Նման դիմում երբեւէ ներկայացված չի եղել Սահմանադրական դատարան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930