Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանը վերջապես համակերպվեց այն մտքի հետ, որ կարող է որպես ընդդիմություն հանդես գալ». Իսագուլյան. (Տեսանյութ)

Ապրիլ 26,2017 14:20

«Ծառուկյանն ասաց, որ այլեւս այլընտրանքային ուժ չեն, այլ ընդդիմություն: Վերջապես համակերպվեց այն մտքի հետ, որ կարող են որպես ընդդիմություն հանդես գալ»,-«Հայք» կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով օրերս «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ընդդիմություն լինելու մասին մեկնաբանություններին, ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Ինչ վերաբերում է նոր խորհրդարանում հնարավոր կոալիցիաներին, նա կարծում է, որ ՀՀԿ-ն կոալիցիա կկազմի ՀՅԴ-ի հետ. «Գիտեմ նախագահի տրամադրվածությունը, որ տրամադրված է կոալիցիա ձեւավորելու»:

Իսագուլյանը խոսեց նաեւ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին՝ կարծիք հայտնելով, որ այն փակուղում չէ. «Ամենաառանցքային հարցն Արցախի կարգավիճակի հարցն է»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930