Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահն անձամբ հանդիպել է ՀՀԿ բոլոր թեկնածուների հետ». Գառնիկ Իսագուլյան (Տեսանյութ)

Ապրիլ 26,2017 14:02

«Հայք» կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն անդրադարձավ ԱԺ ընտրությունների արդյունքներին՝ ասելով, որ դրանք վիճարկելն այնքան էլ ճիշտ չէ. «Ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվեցին: Այս անգամ էլ 1,5 միլիոնից ավելի մարդ ընտրեց: ՀՀԿ-ն ամեն ինչ արեց, որ այդ վիճահարույց հարցի պատասխանը տրվի»:

Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ արժանահավատ չեն նաեւ պնդումները, թե ընտրակաշառքն է ազդել ընտրությունների արդյունքների վրա. «Առկա է այդ երեւույթը, բայց արդյոք այն ունեցել է այդ ազդեցությունը, կարծում եմ՝ ոչ: Պատճառն այն էր, որ բացի ՀՀԿ-ից, ոչ մի կուսակցություն չէր պատրաստվել ընտրություններին եւ չէր հասկացել ԸՕ հիմնական պահանջները»:

ՀՀԿ-ն, Իսագուլյանի բնորոշմամբ, կարողացավ քարոզչության եռաշերտ կառուցվածք ստեղծել՝ թեկնածուներ, Կարեն Կարապետյան, ՀՀԿ նախագահ:

«Վերջինս բոլոր տասներեք ընտրատարածքներում գրանցված բոլոր թեկնածուների հետ աշխատեց: Սրա մասին չի խոսվում: Նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ հանդիպել է ՀՀԿ բոլոր թեկնածուների հետ: Մյուս կուսակցությունները չկարողացան բոլոր ընտրատարածքներում թեկնածուներ ձեւավորել: Իսկ ՀՀԿ-ի բոլոր վարկանիշային թեկնածուներն ունեին իրենց շտաբները»,- նկատեց բանախոսը:

Գառնիկ Իսագուլյանը համաձայն չէ նաեւ կարծիքի հետ, թե ժողովուրդը ՀՀԿ-ին չսիրելով՝ ընտրեց վերջինիս. «Չսիրել՝ չի նշանակում ձայն չտալ: Ամենամրցունակ թիմը ձեւավորել է ՀՀԿ-ն: Չսիրելը քաղաքական կատեգորիա չէ»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930