«Հայք» կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն անդրադարձավ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ ՍԴ ներկայացրած դիմումին, որով դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքները: Ըստ Իսագուլյանի՝ դաշինքի՝ բավարար չափով ձայներ չհավաքելու փաստը կապված է նրանց նախընտրական թեզի՝ Արցախի հարցը փոխզիջումային տարբերակով լուծելու քարոզչության հետ:
«Առաջին նախագահի հանդեպ մեծագույն հարգանք կա, բայց նա չի կարողանում հետ կանգնել իր գաղափարից, որ զիջելով ու խաղաղություն մուրալով՝ կարելի է այդ վիճակին հասնել: Խաղաղություն չեն մուրում, այն նվաճում են»,-ասաց Գառնիկ Իսագուլյանը:
Ըստ նրա՝ Տեր-Պետրոսյանը չի կարողանում ընկալել, որ այդ թեզը չի աշխատում: Ինչ վերաբերում է ՍԴ-ում դաշինքի դիմումի քննությանը, Գառնիկ Իսագուլյանի խոսքով. «Լեւոն Զուրաբյանը փորձում է հիմնականում քաղաքական ճառ ասել, մինչդեռ դատական համակարգն ուրիշ համակարգ է: «ՍԱՍ»-ի կամ տնօրենների ձայնագրությունը դատարանում կարող է հիմք ընդունվել, եթե այն անելու թույլտվություն կա դատարանի կողմից եւ այն արվում է հստակ նպատակով: Թող փորձեն պարզել՝ այդ ձայնագրության տակ քրեական պատասխանատվություն կա՞»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ