Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանը մամուլի ազատության ինդեքսում զիջել է դիրքերը. «Լրագրողներ առանց սահմանների»

Ապրիլ 26,2017 13:02

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կազմել է 2017թ. աշխարհում մամուլի ազատության ինդեքսը, որում Հայաստանը զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը՝ 30,38 միավորով հայտնվելով նարնջագույն գոտում: Նախորդ տարվա համեմատությամբ Հայաստանը 5 հորիզոնականով զիջել է դիրքերը (2016թ.՝ 74-րդ հորիզոնական):

Հայաստանի համար առանձնացված հատվածում նշվում է, որ այս երկրում մամուլը բազմաբևեռ է, համացանցում ծաղկում է ապրում հետաքննական լրագրությունը, մինչդեռ հեռարձակվող մեդիայում բազմակարծություն չկա: Իրավապաշտպաններն առանձնացնում են ilur.am գործակալության և «Հրապարակ» թերթի «կարևոր իրավական հաղթանակը», երբ 2015թ. հոկտեմբերին Սահմանադրական դատարանը վճիռ հրապարակեց լրագրողների տեղեկատվության աղբյուրի գաղտնիության ապահովման վերաբերյալ:

Հայաստանի հետ միևնույն՝ նարնջագույն գոտում են հայտնվել Վրաստանը (64-րդ հորիզոնական), Ուկրաինան (102), Մոլդովան (80): Այս գոտում հայտնված երկրներում խոսքի ազատությունը խախտվում է, բայց այնուամենայնիվ, գոյություն ունի: Բացի այդ, Թուրքիան գտնվում է 162-րդ տեղում, Իրանը` 165-րդ, իսկ Ռուսաստանը՝ 148-րդ:

Ադրբեջանը 56,40 միավորով 162-րդ հորիզոնականում է: Փորձագետները նշում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2014թ-ից «անողոք» պատերազմ է մղում իր ընդդիմադիրների հետ: Այս երկրում անկախ բլոգերներին ու լրագրողներին վիրավորում են, ծեծի ենթարկում, փորձում են կաշառել կամ շանտաժի են ենթարկում, իսկ եթե դա էլ արդյունք չի տալիս, բանտ են նստեցնում:

Աղյուսակում ընդհանուր առմամբ տեղ է գտել 180 երկիր: Փորձագետները նշում են, որ աշխարհում մամուլի ազատությունը ճգնաժամ է ապրում:

«2017թ. «Մամուլի ազատության ինդեքսն» արտացոլում է մի աշխարհ, որում ԶԼՄ-ների վրա հարձակումները սովորական են դարձել, իսկ ավտորիտար առաջնորդները կշիռ են հավաքում»,- ասվում է զեկույցում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930