Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախորդ տարիներին ցույցին մասնակցում եւ ելույթ էին ունենում համայնքային գրեթե բոլոր կազմակերպությունների ղեկավարները, այս անգամ ներկա չէին նրանցից շատերը. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 26,2017 11:26

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ անցկացվեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Ապրիլի 23-ին, մեկ տարվա ընդմիջումից հետո, «Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունը Թբիլիսիում ջահերով երթ իրականացրեց։

Այս տարի՝ ցույցի նախօրեին, Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ծառայությունը հանրահավաքը կազմակերպող կազմակերպությանը հաղորդագրություն է ուղարկել, որի համաձայն, Թբիլիսիի տրանսպորտային ծառայությունը «նպատակահարմար չի համարում» ցույց անցկացնել նշված վայրում՝ պատճառաբանելով ճանապարհային երթեւեկության ենթադրյալ խափանումը։

«Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ն այս նամակը չի ընդունել որպես արգելք։ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ ցույց անցկացնելու իրավունք ունեն բոլորը, եթե ցույցը պետության դեմ չէ։ Ցույցը անցկացնելու համար թույլտվություն պետք չէ, միայն պարտադիր է տեղական իշխանություններին տեղեկացնել, որպեսզի չհամընկնի այլ միջոցառումների հետ։ Մունիցիպալիտետը իր հերթին պարտավոր է նպաստել ցույցի անցկացմանը, եւ ցույցի անցկացման վերաբերյալ հաղորդագրություն ստանալու դեպքում պարտավոր չէ պատասխանել։ Պատասխան լինում է միայն այն դեպքում, երբ նշված վայրում ծրագրվում է մեկ այլ միջոցառում։ Քաղաքապետարանը պատասխան է ուղարկում, որովհետեւ ցույցի անցկացման նոր տարածքներ է առաջարկելու։

Նշենք, որ նախորդ տարիներին ցույցին մասնակցում եւ ելույթ էին ունենում համայնքային գրեթե բոլոր կազմակերպությունների ղեկավարները, այս անգամ ներկա չէին նրանցից շատերը, ինչպես օրինակ Թբիլիսիի հայկական պետական թատրոնի տնօրինությունը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրդը, Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականներ, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ, հայաշատ Իսանի թաղամասից մեծամասնական պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն եւ այլք։

Նորայր ԳՍՍՊԱՐՅԱՆ

Թբիլիսի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930