Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնական նկարները սոցիալական հարթակում տեղադրելով՝ շատերը փորձում են ցուցադրել, ինչն իրական կյանքում գուցե առկա չէ. «Հրապարակ»

Ապրիլ 26,2017 10:53

«Ֆեյսբուքում շատ ակտիվ նկարներ տեղադրողները հաճախ գուցե չգիտակցեն, որ իրական կյանքում իրենք ունեն խնդիրներ եւ այդպիսով փորձում են կոմպենսացնել դրանք»,- կարծում է «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի հոգեբան Տաթեւ Նահապետյանը։

Բոլորս էլ տեսնում ենք, որ ֆեյսբուքյան օգտատերերը հաճախ իրենց կյանքի ամեն մի դրվագը փորձում են սոցիալական հարթակում նկարների միջոցով ներկայացնել։ «Սա կարելի է համեմատել կախվածության հետ։ Նման մարդիկ իրենց կյանքը հաճախ փորձում են վիրտուալ դաշտում կարգավորել։ Դա, օրինակ, կարող է վկայել նրանց կյանքում առկա ակտիվ դեպրեսիվ ֆոնի մասին եւ կարող է հանգեցնել սոցիալական մեկուսացման։ Շատ հաճախ տեղադրվում են ոչ անձնական լուսանկարներ, եւ այդ նկարների հետ նրանք հաճախ նույնականանում են։ Անձնական նկարները սոցիալական հարթակում տեղադրելով, օրինակ ՖԲ-ում՝ շատերը փորձում են ցուցադրել ինչ-որ բան իրենց կյանքում, ինչն իրական կյանքում գուցե առկա չէ։ Այստեղ կարեւոր է, թե այդ նկարներն ինչ քանակի ու ինչ հաճախականությամբ են տեղադրվում։ Իհարկե, ոչ բոլոր դեպքերում, բայց, որպես կանոն, սոցիալական հարթակում տեղադրում են այն լուսանկարները, որոնք ցանկանում են, որ սոցիումը տեսնի։ Կան նաեւ մարդիկ, որոնք նույնիսկ իրենց արթնանալն ու քնելն են ներկայացնում։ Սա խոսում է մարդու հոգեբանական կերպարի մասին»,- կարծում է Տաթեւ Նահապետյանը։

Այսօր Ֆեյսբուքում տարածված «չեքինների» մասին հոգեբանն ասում է. «Սա միջոց է իրենց ներկայացնելու այնպիսին, ինչպիսին իրենք են ցանկանում։ Այսինքն՝ եթե օգտատերն իրեն նույնականացնում է մի կերպարի հետ, ով քաղաքի լավագույն ռեստորաններում կամ սրճարաններում լինելը համարում է կատարյալ, ապա ինքն էլ է այդպես անում։ Բացի այդ՝ վիրտուալ կյանքը հնարավորություն է տալիս կյանքում առկա բազմաթիվ խնդիրներ թաքցնել։ Օրինակ, եթե դու ունես վատ տրամադրություն, կարող ես ՖԲ-ում ժպիտների միջոցով ցույց տալ, որ ուրախ ես, կամ եթե խնդիրներ ունես իրական կյանքում, վիրտուալ կյանքում ցույց տաս, որ քեզ հետ ամեն ինչ կարգին է»։

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930