Ավարտվեց ուժային եռամարտի (պաուերլիֆթինգ) Հայաստանի առաջնությունը ծանրաձողով սեղմում պառկած դիրքից մրցաձեւում:
Առաջնությանը մասնակցեց Երեւանի, հանրապետության բոլոր մարզերի ու բուհերի 110 մարզիկ (տղամարդիկ եւ կանայք): Ըստ քաշային կարգերի չեմպիոն դարձան:
Տղամարդիկ. 48 կգ՝ Հովհաննես Անտոնյան եւ Ռոբերտ Ղալայան, 52՝ Կամո Բաղդասարյան եւ Սեյրան Եղիազարյան, 56՝ Մանուկ Վարդանյան, 60՝ Ռուդիկ Ավդալյան (նա 140 կգ-ով աշխարհի ռեկորդ սահմանեց), 67,5՝ Դավիթ Պետրոսյան, 75՝ Արթուր Նաջարյան, 82,5՝ Մանվել Ազիզյան, 90՝ Արթուր Հակոբյան, 100՝ Արթուր Ասատրյան եւ Համլետ Հովսեփյան, 110՝ Հովհաննես Միքայելյան, 125՝ Յուրի Կոլեսնիկ, +125՝ Հայկ Բարսամյան:
Կանայք.44 կգ՝ Մալինա Կարագյոզյան, 52՝ Հայկուհի Ավետիսյան, 56՝ Ալվարդ Մանուկյան, 60՝ Փարվանա Ավետիսյան:
Հայաստանի պաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի խոսքերով, առաջնության արդյունքներով (ավելի վաղ անցկացվել էին մյուս մրցաձեւերի առաջնությունները) որոշվել է Հայաստանի հավաքականը, որն սկսել է նախապատրաստվել մայիսի 18-ից 22-ը Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: ֆեդերացիայի նախագահն «Առավոտին» տեղեկացրեց, որ համապատասխան միջոցների բացակայության պատճառով Հայաստանը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 17 հոգով, որոնք հանդես կգան մինչեւ 23 տարեկանների եւ մեծահասակների պայքարում:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
26,04.2017