Այսօր՝ ապրիլի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ «Իդեալ» խանութի դիմաց, Nissan March մակնիշի 41 XV 001 համարանիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա։
Պարզվել է, որ մահացածը հանդիսանում է Երևան քաղաքի Շոպրոնի 1-ին նրբանցքի բնակիչ՝ 31-ամյա Արմեն Ծատուրյանը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է սրտի կաթվածի հետևանքով։
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com -ի կայքում