Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստ, որ ցուցակներն ուռճացվել են կեղծ գրանցումներով. «Հրապարակ»

Ապրիլ 26,2017 10:31

Ընտրողների ռեգիստրն ուսումնասիրելիս տարօրինակ փաստի հանդիպեցինք։ Երեւանի Նոր Նորք համայնքում եւ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում նույն անունով փողոց կա՝ Միկոյան։ Հետաքրքիր է, որ եւ Նոր Նորքի, եւ Լճաշենի Միկոյան փողոցներում 14 շենք կա, 14-րդ շենքերում կա 2-րդ բնակարան, ու այդ բնակարանում նույն ազգանունով ընտրողներ են ապրում՝ Սեյրան Խալաթյանը՝ Լճաշենում, իսկ Մհեր Խալաթյանը՝ Երեւանում։ Ու ինչ է պարզվում՝ Մհեր Խալաթյանի ընտանիքի անդամների թվում նշված է նաեւ Սեյրան Խալաթյանը, որը, հավանաբար, նրա հայրն է։

Միանգամից այսքան զուգադիպություն չի լինում։ Զանգահարեցինք Գեղարքունիքի մարզի գյուղապետարան։ Գյուղապետն անհասանելի էր, բայց գյուղապետարանի աշխատակից Մեսրոպ Մեսրոպյանի հետ հաջողվեց խոսել։ Նա հայտնեց, որ Լճաշենում Միկոյան փողոց չկա. «Բոլոր փողոցները համարակալված են, մարդկանց անուն-ազգանուններով փողոցներ չունենք»։ Այս օրինակն անուղղակիորեն ապացուցում է այն վարկածը, որի համաձայն, ցուցակներն ուռճացվել են կեղծ գրանցումներով, գոյություն չունեցող ընտրողներով:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930