Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են մասոններն ընտրում օթյակի անդամներին

Ապրիլ 26,2017 10:22

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողներից մեկը Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի Մեծ վարպետ Քրիստոֆ Հաբբասից, որը դասախոսություն էր կարդում համալսարանում, հետաքրքրվեց` ի՞նչ սկզբունքով են մարդիկ դառնում ֆրանկոմասոն: «Մեր կազմակերպության անդամները պետք է իմանան բոլոր ծեսերը, մասնակցեն մեր պատարագներին, դավանեն մեր որդեգրած արժեքները:

Նաեւ ունենք հաղորդակցության որոշակի կոդեր, որոնք պետք է ընդունել, եւ անպայման իմանալ մեր պատմությունը, քանի որ հինավուրց կազմակերպություն ենք:

Ամենակարեւորը` մեր գաղափարախոսության առանցքում մարդն է, դա եւս պետք է գիտակցել… Այս բոլորից հետո այն մարդը, որ ցանկանում է մեր օթյակի անդամ դառնալ, հանդիպում է օթյակի նախագահին, զրուցում նրա հետ տարբեր թեմաներով: Օթյակի 3 անդամ շարունակում են հետաքրքրվել, թե ով է նա: Եվ երբ բոլոր «թեստերը» հաղթահարում է, քվեարկության արդյունքում ընտրվում է թեկնածուն»,- պարզաբանեց Քրիստոֆ Հաբբասը:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

26,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Vahan Asrabian says:

    “Առավոտ”-ին.
    Իթթիհադականների “եղբայր” ջհուդ-Մասօնների կեղծուպատիր կարծիքները տիրաժաւորելով, գուցէ և անգիտակցաբար, վիրաւորում էք մեր` Ցեղասպանութեան զոհերի ու վերապրողների արևմտահայ ժառանգների ամենանուիրական զգացմունքները:

  2. Vahan Asrabian says:

    Թալեաթը, Էնվերը, Բեհեադդին Շաքիրը, Ջաւիդը, Ջեմալը և միւս իթթիհադական ցեղասպանները, ինչպէս նաև բազմաթիւ հայազգիներ ինչպէս Տիրան Քելեկեան, Գրիգոր Աղաթօն, ևլն., պատկանում էին նոյնի՛նքն Թալեաթի 1909-ի ապրիլին (Ադանայի Կոտորածի օրերին) հիմնադրած “Կոնստանդնուպոլիսի Օսմանեան Մասօնական Մեծ Օթեակ”-ին (Grand Loge Maçonnique de Constantinople” (այժմ`Hür ve Kabul Edilmiş Masonlar Büyük Locasi), որը գտնւում էր “Ֆրանսայի Մասօնական Մեծ Օթեակի” (Grand Loge de France) “յուրիստիկցիայի” տակ: Գտէք Թալեաթ ու Էնվեր Փաշաները Օթեակի այս link-ում: https://www.mason.org.tr/web/

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930