Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայում գտնվող վիրավոր զինվորի վիճակը շարունակում են շահարկել

Ապրիլ 26,2017 14:30

Մոտ մեկ տարի առաջ պաշտպանության նախարարության եւ առողջապահության նախարարության հետ համաձայնեցված՝ ABC Global Med ձեռնարկության կողմից կազմակերպվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորական Ռուբեն Առաքելյանի տեղափոխման եւ բուժման գործընթացը Գերմանիայի լավագույն վերականգնողական կլինիկաներից մեկում:

Հաշվի առնելով ձեռնարկության բժշկական խորհրդատու Վ. Խաչատրյանի՝ Հայաստանում աշխատելու տարիներին բժշկական կազմակերպչական աշխատանքի փորձը՝ Գերմանիայում գործող մեկ տասնյակից ավելի հայկական նման ձեռնարկություններից հենց նրանց են դիմել ՊՆ-ից այս պատասխանատու գործով, որը կատարվել է հաստատված նախահաշվին համապատասխան, ներկայացվել ֆինանսական եւ բժշկական հաշվետվություն:

Թեմային կարելի էր չանդրադառնալ, տեղյակ եմ ինֆորմացիայի եւ հերքման նախկին հրապարակումներին:

Սակայն վերջերս հայկական մամուլում հանդիպում են հրապարակումներ, որ վիրավոր զինվորականը բուժվում է բարեգործական միջոցների հաշվին, եւ անհարկի շահարկվում է նաեւ ձեռնարկության անունը:

Դեռ 29.11.2016-ին գերմանական կլինիկայի պատասխանատու Նադիա Աբբասը գրավոր դիմել է առողջապահության նախարարություն, համաձայն որի՝ սկսած 9.09.2016 թվականից Ռուբեն Առաքելյանը եւ մայրը` Անահիտ Մկրտչյանը, դիմել են փախստականի կարգավիճակի համար: Ի դեպ, գերմանական նշյալ կլինիկայից առողջապահության նախարարությանը ուղղված նամակում նշվել է, որ ABC Global Med-ի կողմից 2016 թվականի հունիսի 13-ից հուլիսի 26-ի ժամանակահատվածում՝ վիրավոր զինվորականի վիճակի ծանր շրջանում, կատարվել է պրոֆեսիոնալ եւ որակյալ աշխատանք, եւ ներկայացվել է հիմնավոր ֆինանսական եւ բժշկական հաշվետվություն:

Փաստորեն վիրավորը բուժվում է Գերմանիայի պետության միջոցներով եւ շարունակվում է բարեգործական միջոցների հավաքումը` ցանկացած միջոցով օգտագործելով նաեւ որոշ լրատվամիջոցների:

Վիրավոր զինվորականի վիճակի բարելավումից հետո, դեռ 2016 թվականի հուլիսի 22-26-ը «բարեկամները» ցանկանում էին դադարացնել բուժումը, ստանալ կլինիկային փոխանցված բուժման մնացորդ գումարը (այդ պահին 44000 եվրո, ընդհանուր՝ 77 հազար 490) եւ բուժումը շարունակել փախստականի կարգավիճակով:

Այդ նպատակով գրավոր դիմելու եւ ձեռնարկության ծառայությունը դադարացնելու փոխարեն, կանխիկ գումար ստանալու նպատակով, հենց հիվանդասենյակում կազմակերպել են բռնություն, մարմնական վնասվածքներ հասցրել ձեռնարկության աշխատակցին եւ հայտնվել Բոննի դատախազությունում:

Նշված պատճառով բուժումը չի ընդհատվել: Գործն ընթացքի մեջ է:
26.07.2016 թվականին ձեռնարկության կողմից դադարեցվել է աշխատանքը, կատարվել է վերջնահաշվարկ եւ նույն հաշվին վերադարձվել մնացորդ գումարը (4499,67 եվրո, ընդհանուր՝ 11010):

Իրավիճակը թեթեւացնելու համար զինվորի մոր` Անահիտ Մկրտչյանի անունից ստիպված կեղծ ու շինծու բողոք է ներկայացվել ձեռնարկության դեմ, որը 14.03.2017-ին մերժվել է Բոննի իրավապահների կողմից` անհիմն լինելու պատճառով:

Փախստականի կարգավիճակով Գերմանիայում բուժվող վիրավորի համար «բարեկամների» բարեգործական գումարների հավաքումը եւ կոչերը արժանի են իրավական գնահատականի:

Իսկ ձեռնարկության կամ անձնակազմի անհարկի շահարկման ցանկացած փորձի կլինենք հետեւողական:

 

ABC Global Med
Ձեռնարկության
փաստաբան Վինն

«Առավոտ»

25,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Գագիկ says:

    2016 թ. սեպտեմբերից Գերմանիայում փախստականի կարգավիճակի դիմած վիրավոր զիվորականի բուժման համար բարեգործական կեղծ ինֆորմացիաները միայն կարող են ծառայել բարեկամների համար փողեր հավաքելուն :
    Դա դատապարտելի է , հեղինակազրկում է մեր հերոսին , վիրավորում մնացած վիրավորներին և նրանց ծնողներին :
    Հովիկ Թումանյանը և նրա կինը պետք է պատասխան տան :

  2. Գերմանիայում փախստականի կարգավիճակով և վիրավորը և մայրը օգտվում են բուժման և այլ աջակցություններից : 
Բարեկամների կողմից Հայաստանում կատարվել է անօրինական դրամահավաք ` թերթերին ոչ ճիշտ ինֆորմացիա տալու միջոցով :
Սա իրոք իրավական գնահատականի է արժանի :

  3. Shushan says:

    Ու՞մ համար է անհասկանալի , որ 2016 -ի սեպտեմբերից փախաստականի համար դիմած մեր սիրելի վիրավորի , մոր բուժման և մյուս ծախսերը հոգացել է Գերմանիայի պետությունը :
    Ւսկ նրանց բարեկամների կողմից ամբողջ ընթացքում տարբեր թերթերի աջակցությամբ , բարեգործական միջոցների մասին հայտարարությունները , փողերի հավաքումը լռիվ ստորություն է:
    Նրանք պիտի պատասխան տան , փողերի հավաքման , ժողովրդին խաբելու , մյուս վիրավորներին և նրանց ծնողներին , ովքեր նույնպես որակյալ բուժման և՛ կարիք ունեն և՛ նույնպես արժանի են:
    Անձամբ մի քանի անգամ հանդիպել եմ թերթերում բուժումը Գերմանիայում բարեգործությամբ կազմակերպելու , անհարկի արտահայտություններ կազմակերպող ձեռնարկության մասին:
    Այդպես ավելի հե՞շտ են հավաքում , իսկ թերթերին չի՞ հետաքրքրում ինֆորմացիայի համապատասխանումը իրականությանը:
    Մեծ ամոթ եմ զգում վիրավոր զինվորի , նրա ընկճված մոր` բարեկամների շահերի համար նման օգտագործումը , իրոք շատ են ստոր:
    Իսկ Խաչատրյաններին մեծ հարգանքով եմ վերաբերվել ` այս գործի կազմակերպման հենց սկզբից , որը հաստատում է նաև Գերմանիայից ստացված պաշտոնական նամակը :

  4. Sofya Khalatyan says:

    Խայտառակություն է բարեկամների անբարո , կեղծ ինֆորմացիների տարածումը և փողերի հավաքումը ` բարեգործական միջոցներով բուժման անվան տակ :

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930