Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունից վերադարձավ բրոնզե մեդալով: Հարություն Մերդինյանը իր նախասիրած նժույգաթափ վարժությունում միակ մեդալը բերեց Հայաստանի հաշվարկին: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, այդուհանդերձ, գոհ է մեր տղաների մեծ մասի մասնակցությունից:
Մինչեւ մրցավայր մեկնելը մարզիչը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Եվրոպայի այս առաջնությունն անցկացվելու է փոփոխված մրցակարգով, բոլոր թիմերը հիմնականում ներկայացված են լինելու ուժեղագույն կազմերով եւ շատ ուժեղ մրցակցություն է ակնկալելու: Նա նաեւ նշել էր, որ մարմնամարզիկներն աշխատելու են իրենց կարողությունների առավելագույն չափով եւ եզրափակիչ փուլ մտնելն արդեն իսկ որպես հաջողություն է գնահատվելու:
Վերադառնալուց հետո Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է, որ իր սպասելիքները հիմնականում իրականացել են՝ եզրափակիչ փուլ անցել են մեր վեց ներկայացուցիչներից չորսը, իսկ Հարություն Մերդինյանը նժույգաթափեր մրցաձեւում նվաճել է բրոնզե մեդալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ armnoc.am-ի