Երեւանի ավագանու 2009 թվականի ընտրություններին կուսակցությունները մանդատ ստանալու համար պետք է հավաքեն 7 տոկոս քվե, իսկ դաշինքները՝ 9 տոկոս։
Քարոզարշավի այս օրը Հանրապետականը խոստանում է աշխատանքի, կարգուկանոնի եւ հարմարավետության քաղաք: Քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը անձամբ շփվում է քաղաքացիների հետ, որպեսզի ասի, որ լուսավոր ապագա չէ, որ խոստանում է. «Մենք ձեզ խոստանալու ենք աշխատանք»:
Հայ Ազգային Կոնգրեսի առաջին համար Լեւոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավի այս օրվա տեսահոլովակում խոսում է վախից՝ սարսափելի է, որ անկախության եւ հողի համար արյուն թափած ժողովուրդը վախենում է Հանրապետականից։
Կոնգրեսականները ընտրություններից 19 օր առաջ զբոսնում են Ավան համայնքում, որտեղ նախորդ օրը Հանրապետական երիտասարդները հարձակվել էին կոնգրեսական կանանց վրա։
Կարդացեք նաև
Ընդամենը մի քանի օր առաջ կոալիցիայից դուրս եկած Դաշնակցությունը Հանրապետականի ավագանու ցուցակի հետ ծանոթանալուց հետո շշմած է՝ բոլորը գործող թաղապետեր են՝ ի՞նչ են արել նրանք քաղաքի համար, որ ուզում են ընտրվել։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: