Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լվովի հայկական տաճարի վերածնունդը». (Ֆոտոշարք)

Ապրիլ 25,2017 22:33

Ապրիլի 25-ին Երևանում կայացավ «Լվովի հայկական տաճարի վերածնունդը» վերնագիրը կրող ցուցահանդեսը։ Այն նվիրված էր Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակին։ Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա էին Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչները, որոնց անմիջական աջակցության շնորհիվ էլ կազմակերպվել է ցուցահանդեսը։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը իր բացման խոսքում փոքրիկ պատմական ակնարկ կատարեց,նշեց,որ հայերը միշտ մեծ արտոնություններ են ունեցել Լեհաստանում. «Հայերի համար միշտ հատուկ պայմաններ էին ստեղծվում։ Քանի որ ձևավորվել էր մեծ համայնք, հենց նրանց ջանքերի շնորհիվ էլ 14-րդ դարում ստեղծվեց այս հիանալի եկեղեցին, որն այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո է»։

2007 թվականից սկսած Լեհաստանի կառավարության ջանքերի շնորհիվ եկեղեցին սկսեց նկարազարդվել։ Գեղեցիկ նկարները լեհ հայտնի նկարիչների աշխատանքներն են։

Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկը իր խոսքը սկսեց Ցեղասպանության մասին հիշատակելով և նշեց,որ նա իսկապես կիսում է հայերի ցավը. «Այսօր բացում ենք ցուցահանդես, որը նվիրված է մեր պատմության ավելի լավատեսական դրվագին։ Հայերը երբեք չեն հետապնդվել Լեհաստանում իրենց հավատքի կամ ազգության համար,ընդհակառակը,հայերը մշտապես մեծ ներդրում են ունեցել քաղաքական ,մշակութային կյանքում»։

Արման Ծատուրյանն ասաց, որ այս ցուցահանդեսը այսօր շրջում է ամբողջ Լեհաստանով, ցույց է տալիս հայ-լեհական բարեկամության խոսուն վկայությունը։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 27-ը։

Լիդիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930