Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը, Ամիրյանը, Արփինե Հովհաննիսյանը եւ վարչապետը խախտումով քարոզչություն են արել, ըստ Եգորյանի

Ապրիլ 25,2017 20:03

Սահմանադրական դատարանում այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ՀԱԿ- ՀԺԿ դաշինքի փաստաբան Տիգրան Եգորյանին հարցեր ուղղեց:

Հիշեցնենք, որ ՍԴ-ում քննարկվում է ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումը՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու:

Տիգրան Մուկուչյանը հարցրեց, թե կարո՞ղ են  հայտնել կոնկրետ որեւէ դեպք, երբ քարոզչությունն արվել է ծառայողական պարտականություններ կատարելիս:
Տիգրան Եգորյանը մատնանշեց վարչապետ Կարեն Կարապետյանին, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, բայց կոնկրետ դեպք չասաց, ասաց, որ նախընտրական քարոզչության ողջ ընթացքում է դա եղել: Հետո Եգորյանը մանրամասնեց, որ մարտի 6-ին «Դինամո» մարզադաշտում Կարեն Կարապետյանը ելույթ է ունեցել:

Տիգրան Մուկուչյանը ծառայողական պարտականությունները կատարելիս քարոզչություն անել ասելով՝ նկատի ուներ դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններին եւ նրանց հետ կապված Դանիել Իոաննիսյանի հայտնի ձայնագրությունները: Մուկուչյանին զարմացրել էր, թե ինչու են դիմումում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացրած այդ ձայնագրությունների թիվը գրել 150: Երբ 114-ը կլորացնում ես՝ դառնում է 110 կամ 120, այդ 150-ը  որտեղի՞ց են վերցրել:

Եգորյանը հիմնականում չէր պատասխանում Մուկուչյանի հարցերին՝ ասելով, որ հռետորական հարց է, ոչինչ չասող է եւ այլն:

Տիգրան Եգորյանը, ներկայացնելով ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումը, ասաց, որ 7 հոգեբուժական հաստատություններում արձանագրվել է ընտրողների 98 տոկոսի մասնակցություն, դրանցից 4-ում ՝ 100 տոկոս մասնակցություն:

Քրեակատարողականներում մասնակցությունը եւս շատ բարձր է՝ 89 տոկոս ու ՀՀԿ-ն հավաքել է 1052 ձայն: Զինծառայողների մասնակցությունը 86.9 տոկոս է կազմել: Նա նաեւ նշեց, որ տարածքային ընտրական հանձնաժողովներն ի զորու չեն գործելու անկախ, սեփական համոզմունքների հիման վրա վարույթ իրականացնելու: Կախման մեջ են ԿԸՀ-ից: ԿԸՀ-ն եւս չի հանդիսանում այդպիսի ատյան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930