Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շենգավիթ վարչական շրջանում, Չարբախում ու հարակից փողոցներում անմխիթար էր նաեւ սանիտարահիգիենիկ իրավիճակը. «Երկիր Ծիրանի».

Ապրիլ 25,2017 18:50

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը եւ Ավագանու թեկնածուներն այսօր առավոտյան ժամը 08:00-ին այցելեցին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի, Չարբախ թաղամասի կանգառներ եւ հարակից փողոցներ:

Առավոտյան իրենց գործերով շտապող քաղաքացիները կանգառներում խմբված` սպասում էին հանրային տրանսպորտի, որը հիմնականում գալիս էր ուշացումով եւ ուղեւորներով ծանրաբեռնված: Հատկապես երթուղային տաքսիների տեխնիկական վիճակը հեռու էր բավարար լինելուց: Մարդկանց փոխադրումը կատարվում է սպասարկման նորմերի կոպիտ խախտումներով եւ ապահովված չէ անվտանգությունը:

Էկոլոգիապես անվտանգ եւ մաքուր փոխադրամիջոցը` տրոլեյբուսները, կանգնած էին դատարկ եւ գրեթե առանց ուղեւորների, մինչդեռ երթուղային տաքսիները` թե առավոտյան ժամը 08:00-ին եւ  թե ժամեր անց` քարոզարշավի ավարտին,  երթևեկում էին գերծանրաբեռնված վիճակում:

Զարուհի Փոստանջյանն ու Ավագանու թեկնածուները կանգառներում ու փողոցներում զրուցեցին մարդկանց հետ, ովքեր ընդգծեցին, որ գրեթե ամեն օր նույն պատկերն է:

Շենգավիթ վարչական շրջանում եւ Չարբախ թաղամասում ու հարակից փողոցներում անմխիթար էր նաեւ սանիտարահիգիենիկ իրավիճակը: Լցված աղբամանների կողքին թափված աղբը եւ քարուքանդ փողոցներն ու բակերը հերթական ապացույցն էին քաղաքային իշխանությունների անտարբերության եւ ստվերային կոռուպցիոն դրսեւորումների:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930