Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերը Aravot.am-ի հետ զրույցում պնդել էր. «Երկու տարվա ընթացքում հնարավոր չեղավ կազմակերպել իմ այցը Երևան. անընդհատ թե՛ ԱԳՆ-ն, թե՛ խորհրդարանը պատճառաբանում էին, որ այդ պահին հարմար չէ այցելությունը և վեց ամսվա ընթացքում կկազմակերպեն: Այդպես էլ չհամագործակցեցինք»:
Այս առիթով պարզաբանումներ ստացանք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից: Նա պատասխանեց. «Նա խորհրդարանական ձևաչափի գործիչ է, ուստի ԱԺ պետք է դիմեր: Կարծում եմ այդ հարցին խորհրդարանականները կարող են սպառիչ պատասխաններ տալ»:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Ուոլթերը «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ վիճահարույց զեկույցի հեղինակն է, որը ԵԽԽՎ-ն մերժեց: Իսկ Ռոբերտ Ուոլթերի հասցեին ժամանակին մեղադրանքներ էին հնչում, թե նա ադրբեջանական լոբբիստ է և կաշառված է Ալիևի վարչակարգի կողմից:
Մեր երկրորդ հարցին`Ռոբերտ Ուոլթերը հայտնում է, որ «կարծում էր, թե Էդվարդ Նալբանդյանի լավագույն ընկերն է, անգամ նրա տանը ճաշել է», Տիգրան Բալայանն արձագանքեց` մեջբերելով ռուսական ֆիլմից մի արտահայտություն. «Ռուսական մի ֆիլմում շատ լավ արտահայտություն կա՝ тамбовский волк тебе товарищ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ