Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հակառակորդի կրակոցից զոհված Նարեկը մի շաբաթ առաջ եկել էր տատիկի հուղարկավորությանը

Ապրիլ 25,2017 17:49

Ասկերանի շրջանում հակառակորդի գնդակից երեկ զոհված 20–ամյա Նարեկ Հարությունյանին քիչ առաջ տեղափոխեցին իր ծննդավայր՝ Շիրակի մարզի Լեռնուտ գյուղ։

Լեռնուտի գյուղապետ Վարազդատ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Նարեկին ամենայն հավանականությամբ կհուղարկավորեն վաղը չէ մյուս օր, քանի որ սպասում են դրսում բնակվող հորեղբոր վերադարձին։ Ըստ նրա, Նարեկը սոցիալապես անապահով ընտանիքից է, հայրը երրորդ կարգի հաշմանդամ է, ոտքերն է ցավում, քայլելու հետ խնդիրներ ունի, մայրն էլ չի աշխատում։

Նարեկը տան մինուճար տղան էր, ունի մի քույր, որը իրենից փոքր է։ «Չեք պատկերացնի ինչ յուրահատուկ երեխա էր, երբեք չի բողոքել ծառայությունից, երկու ամիս էր մնացել զորացրվելուն, շատ դաժան բան եղավ»,- ասում էր գյուղապետը։

Նա տեղեկացրեց, որ ութ օր առաջ Նարեկին գյուղից ճանապարհեցին, տատիկն էր մահացել, եկել էր հուղարկավորությանը։

Հիշեցնենք, որ ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարության հայտարարության, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997 թվականին ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930