Ռուսաստանի Դաշնությունում մահացու ավտովթարից հետո 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին կարտահանձնեն Հայաստան. «Երբ որ ես խոսեցի փոխնախարարի հետ, ասաց, որ կամ մի ամսից կամ երկու ամսից պարտադիր կերպով կարտահանձնեն: Հիմա զբաղվում են թղթաբանությունով՝ Հրաչյա Հարությունյանին տեղափոխելու համար»,- «Ա1+»-ին ասաց Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
Նա այսօր է հանդիպել Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի հետ, որն էլ տեղեկացրել է այս մասին։ Այս խնդրի կարգավորմանը նպաստել է նաեւ հանգամանքը, որ ավտովթարից տուժածների 18 ներկայացուցիչներին փոխհատուցվել է դատարանով սահմանված 18 մլն ռուբլին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում