Ապրիլի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում բացվել է լուսանկարիչ Գերման Ավագյանի լուսանկարների ցուցահանդեսը` «Մահացու խաղալիքներ» խորագրով, որը կտեւի 3 օր:
Aravot.am-ի հետ զրույցում լուսանկարիչը հիշեցրեց, որ նախագիծը ստեղծվել էր տարիներ առաջ: Այն պատմում է պատերազմից հետո Արցախում մնացած զինամթերքի պայթյունից տուժած երեխաների մասին։
Լուսանկարների հեղինակը 3 տասնյակից ավելի ցուցահանդեսներ է ունեցել սահմանամերձ շրջաններում, որոնք իրազեկման նշանակություն ունեին: Երեւանում առաջին անգամ են այս լուսանկարները ցուցադրվում:
Կարդացեք նաև
Գերման Ավագյանը ծնողներին նախազգուշացնում է. «Եթե պատրաստվում եք ամառային արձակուրդներին ձեր երեխաներին ուղարկել Արցախ, ուրեմն պարտավոր եք նրանց բերել այս ցուցահանդեսին, որպեսզի ծանոթանան հնարավոր վտանգի հետ»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ