Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն է որոշում Ազգային ժողովի կազմը». Զուրաբյանը՝ ընդդիմադիրների մասին

Ապրիլ 25,2017 16:31

Այսօր Սահմանադրական դատարանում փաստաբան Տիգրան Եգորյանը ներկայացրեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումը: Նա ընտրախախտումների բազմաթիվ օրինակներ բերեց, ըստ որոնց, ԱԺ ընտրություններին վարսահարդարման, անվճար ատամնաբուժության, տրանսպորտի ծառայություններ են մատուցել, ընտրակաշառք են բաժանել, մարդկանց ուղղորդել են ոչ միայն ՀՀԿ-ի ներկայացուցիչները, այլ նաեւ ընդդիմության: Մասնավորապես, նշվեց «Ծառուկյան» դաշինքի, ՀՎԿ-ի, ՕՐՕ-ի, «Ելքի», անգամ Կոմկուսի խախտումների մասին:

Այս առնչությամբ մենք ՀԱԿ-ՀԺԿ շտաբի պետ Լեւոն Զուրաբյանին հարցրեցինք՝ ինչո՞վ է սա պայմանավորված, որ դուք անդրադառնում եք նաեւ ընդդիմադիրների խախտումներին՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ե՞ս եմ անդրադարձել: Կներեք, Եգորյանը նաեւ ներկայացնում է քաղաքացիական հասարակությունը: Դա մեր դիմումում հատուկ նշել ենք: Թույլ ենք տալիս, որ քաղհասարակությունը նաեւ իրենց ունեցած փաստերը ներկայացնի»:

Մեր հարցին՝ դուք դրա հետ կապ չունե՞ք, ի վերջո այսօր ՍԴ-ում ձեր դիմումն է ներկայացվում եւ նշվում են այդ խախտումները՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես անձամբ համարում եմ եւ մենք, որպես քաղաքական ուժ, միշտ մեր թիրախն ընտրել ենք ՀՀԿ-ին: Կարծում ենք, որ դա է ճիշտ ճանապարհը: Երբ որ գործի մեջ մտնում են իրավաբանները, չես կարող քաղաքական խնդիրներ դնել: Մարդիկ ունեն փաստեր, ներկայացնում են դրանք, մենք չենք կարող խմբագրել»:

Հարցին՝ ձեզ համար նորությո՞ւն էր, որ մյուս ուժերն էլ են խախտումներ անում՝ նա պատասխանեց. «Նորություն չէր: Բայց մենք չենք կարծում, որ քաղաքական առումով ճիշտ է ներկայացնել մյուս ուժերին, որոնք կան այդ գործի մեջ, մյուս ուժերի կողմից կատարված օրինախախտումները»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ այնուամենայնիվ, իրենց դիմումում կան որոշակի փաստեր, որ վերաբերում են ոչ միայն ՀՀԿ-ի կողմից օրինախախտումներին. «Իրականում համակարգի տերը ՀՀԿ-ն է: ՀՀԿ-ն է որոշում որ կուսակցություններին թույլ տալ կաշառք բաժանել: ՀՀԿ-ն է որոշում Ազգային ժողովի կազմը: 2012-ին չկարողացան դա անել, գոնե 7 տոկոսի չափով ստիպված էին ընդունել Կոնգրեսի ներկայությունը պառլամենտում: Հիմա այդ հարցն էլ լուծեցին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Լաւ գիտնալով թէ այս դատական քայլը գործնական որեւէ արդիւնքի պիտի չյանգի, sour loser ՀԱԿ-ի այս վարքագծի միտումը փաստօրէն տկարացնել է Պետութեան օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւնների legitimacy-ն:

    Սա ուղղակի հակադրւում է Ապրիլ 2016-ի պատերազմէն ետք ՀԱԿ-ի կնքահայր Պարոն Առաջին Նախագահի յայտնած կեցուածքին, թէ՝ հակառակ ներքաղաքական տարակարծությունների, նկատի ունենալով արտաքին արտակարգ վտանգը, պէտք է համախմբուիլ իշխանութեան շուրջ, չտկարացնել զայն, անկայունութեան մատնելով երկիրը:

    Ուրեմն, կամ Պարոն Առաջին Նախագահը անկեղծ չէր իր այդ կեցուածքում, կամ ալ նա երկար չդիմացաւ, նորէն վերադարձաւ իր սովորական, ափսոսալի մտայնութեան եւ վարքագծին:

    It was too good to be true, ինչպէս կ’ըսեն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930