Լրահոս
Օրվա լրահոսը

Զեղչեր «Սիրմեդ» բժշկական կենտրոնի կողմից`հատուկ «Յունիբանկի» քարտապանների համար

Ապրիլ 25,2017 16:22

«Յունիբանկը» «Սիրմեդ» բժշկական կենտրոնի հետ համատեղ իրականացնում է նոր ակցիա, որի շրջանակում կենտրոնի ծառայություններից օգտվելիս, բանկի քարտապաններին կտրամադրվեն զեղչեր: «Յունիբանկի» կողմից թողարկված ArCa Classic, Visa Electron և Visa Classic քարտերի դեպքում զեղչի չափը կկազմի 10%, իսկ Visa Gold և Visa Infinite քարտերի դեպքում` 15%: Զեղչերը գործում են բոլոր ծառայությունների համար: Զեղչից օգտվելու համար հաճախորդը պետք է լինի բանկի քարտապան և բժշկական կենտրոն այցելելիս` պարզապես ներկայացնի իր` Յունիբանկի կողմից թողարկված քարտը:

«Յունիբանկը հատուկ իր քարտապանների համար մշտապես իրականացնում է շահավետ և հաճախորդների լոյալության բարձրացմանն ուղղված ծրագրեր: Այդ իսկ նպատակով, բանկը սկսեց համագործակցել «Սիրմեդ» բժշկականկենտրոնի հետ` իր քարտապաններին հնարավորություն ընձեռելով ստանալու որակյալ և ժամանակակից բուժսպասարկում` մինչև 15% զեղչով: Այդպիսով մեր շնորհակալությունն ենք հայտնում մեր հաճախորդներին` Յունիբանկին վստահելու և մեր ծառայություններից օգտվելու համար», – նշեց «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Բժշկական կենտրոնի կողմից հայտարարված այլ զեղչերի, կորպորատիվ փաթեթների, հատուկ ակցիաների շրջանակներում և ՀՀ գործող ապահովագրական ընկերությունների ապահովադիրներին մատուցվող ծառայությունների դեպքում կենտրոնի ծառայություններից օգտվող քարտապաններին հավելյալ զեղչեր չեն տրամադրվում:

«Սիրմեդ» բժշկականկ ենտրոնը գործում է 2014թ.-ից և իր գործունեությունը ծավալում է երեք հիմնական ուղղություններով` լաբորատոր հետազոտություններ, դիագնոստիկ (ախտորոշիչ) հետազոտություններ և բուժում, ինչպես նաև էսթետիկ բժշկական ծառայություններ: Կենտրոնում բոլոր հետազոտությունները իրականացվում են վերջին սերնդի ժամանակակից սարքավորումներով, ինչպիսիք են լաբորատոր կլինիկական ախտորոշիչ շվեյցարական /Roche/, PCR գերմանական /Rotor gene Q./ և մանրէաբանական լաբորատորիայի ավտոմատ սարքավորումները ֆրանսիական /Vitek 2/, ամերիկայան ողնաշարի դեկոմպրեսիոնը՝տարածաշրջանում եզակի Exten Trac Elite-M3D սարքը, սրտաբանական ախտորոշման սարքավորումները՝համալրված հեռակառավարվող նորագույն Zephyr Life համակարգով,3D/4D թվայնացմամբ TOSHIBA Aplio 500 ուլտրաձայնային համակարգը, Dornier Aries էքստրակորպորալ հարված-ալիքային թերապիայի սարքը, BTL-5000- Կոմբինացված թերապիան (Էլեկտրաթերապիա, Ուլտրաձայն /1 և 3մհց/, լազերաթերապիան /ինֆրակարմիր, կարմիր, կոմբինացված/, Մագնիսոթերապիա), BTL-6000- Կարճալիքային դիաթերմիան:

Առաջատար ապահովագրական ընկերության կողմից երաշխավորվում է «Սիրմեդ» բժշկական կենտրոնի կողմից իրականացված լաբորատոր բոլոր հետազոտությունների արդյունքների հավաստիությունը: Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագրի շրջանակներում հատուցվելու են «Սիրմեդ» բժշկական կենտրոնի կողմից լաբորատոր հետազոտությունների իրականացնելու ընթացքում սխալներ թույլ տալու, բացթողումներ կատարելու արդյունքում պատճառված վնասները: Ապահովագրական գումարը յուրաքանչյուր ներկայացված պահանջի համար կազմում է վնաս կրած անձի կողմից տվյալ լաբորատոր հետազոտության համար վճարված գումարի տասնապատիկը, սակայն ոչ ավելի քան 500 000 ՀՀ դրամը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930