«Ելք» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ միացում էր կազմակերպել, որի ընթացքում ներկայացրեց գործիքները, որով դաշինքը պատկերացնում է Երևանը երևանցիներին վերադարձնելու գործընթացը:
Նիկոլ Փաշինյանը միացել էր Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի մոտից: Նա իր էջի հետևորդներին առաջարկում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի թեկնածուների անունները առաջարկեն տեսանյութի մեկնաբանություններում. «Նման գործողության նպատակը մեր վճռականությունը ցուցադրելն է, որ մենք իսկապես պատրաստվում ենք Երևան քաղաքում հաստատված կլանային իշխանությունը փոխարինել ժողովրդական իշխանությամբ: Ամեն վարչական շրջանի համար մենք կունենանք այսպիսի ուղիղ եթեր»:
Փաշինյանը խոստացավ՝ լավագույն թեկնածուները, որոնք կհամապատասխանեն որոշակի մասնագիտական չափանիշների, որևէ աշխատանք կստանան Երևանի քաղաքապետարանում. «Մենք չենք պատրաստվում Երևան քաղաքը կուսակցականացնել, այնպես, ինչպես կուսակցականացրել է Հանրապետական կուսակցությունը: Մենք պատրաստվում ենք Երևանում ձևավորել ժողովրդական իշխանություն, որը հաշվետու է ժողովրդի առաջ, և որը գիտակցում է, որ ժողովրդի քվեով է հասել իշխանության»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև