Թուրքիան դատապարտել է Հայաստանում թուրքական դրոշ այրելու գործողությունը: Այս մասին հայտնում է «Անադոլուն»:
Թուրքիայի ԱԳՆ գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ դրոշը «խորհրդանշում է բոլոր հիմնարար արժեքները, հավատքները, ազգի ազատությունը»:
«Հարձակումը մեր դրոշի վրա, որը թուրք ազգի գոյության հոմանիշն է, մեր ժողովրդի շրջանում ուժեղ վրդովմունք և արձագանք է առաջացրել… Մենք խստորեն դատապարտում ենք այդ գործողությունը և դրա կազմակերպիչներին»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, ապրիլի 23-ին՝ դեպի Ծիծեռնակաբերդ ջահերով երթից առաջ Ազատության հրապարակում հերթական անգամ այրեցին Թուրքիայի դրոշը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ